«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ծրագրային բարեփոխումներին։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ասուլիսի ընթացքոմ անդրադարձել է հետևյալ թեմաներին․
- Գյուղոլորտին տրամադրված աջակցություն
Համաձայն ԿԲ-ի տրամադրած տեղեկատվության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 16200 վարկ, 23 մլրդ դրամ ծավալով:
2020 թվականի սկբից մինչ այսօր գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության շրջանակում տրամադրվել է 18000 վարկ, 37 մլրդ դրամ ծավալով: Այս ցուցանիշը գրեթե 3 անգամ գերացանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին:
Գյուղմթերքի արտահանում և մթերում:
Արտահանման գործընթացն ընթանում է բավականին սահուն, գյուղմթերքը ժամանակին հասնում է արտաքին շուկաներ: Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է 13000 տոննա ծիրան, շուրջ 3200 տ. կեռաս, 21000 տ. լոլիկ, խնձոր 5500 տ., 800 տ. ելակ, ընդհանուր առմամբ 58000 տ. պտուղբանջարեղեն:
Ակտիվ են նաև մթերման գործընթացները. այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղբանջարեղեն, որից 1200 տոննան բանջարեղենն է:
- Ցորենի արտադրություն
Հայաստանում 2019 թվականի համար աշնանացան ցորենի ցանքատարածքները կազմում են 56000 հետար, իսկ գարնանացանի համար՝ 3000 հեկտար: Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է:
Կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը, ցանքատարածքների ավելացմանը:
Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում, քանի որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր ցորենի ցանքատարածությունների 90%-ից ավելին:
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ նշված մարզերում՝ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը):
Ծրագրում ներկայացված են սերմերի սորտերի ցանկ, որոնք արդեն գրանցված են սերմերի գործակալությունում: Ծրագրի շրջանակում կարող են կիրառվել միայն այն սերմերը, որոնք արդեն փորձարկվել, հավաստագրվել և գրանցվել են համապատասխան կառույցի միջոցով:
- Գյուղտեխնիկայի լիզինգ
Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրում. 20 տոկոս կանխավճարը փոխարինվել է 10 տոկոսով, մյուս 10 տոկոսի երաշխավոր հանդիսանում է կառավարությունը:
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է հետևյալ ծրագրերը․
- Սպանդանոցների հիմնում
Այժմ լիզինգի ծրագրով կարող են ֆինանասավորվել շարժական և մոդուլային սպանդանոցները: Նախանշված վայրերում մոդուլային կամ շարժական սպանդանոցներ հիմնելու համար կառավարությունը 4,8 միլիոն դրամ դրամաշնորհ կհատկացնի, որը կկազմի լիզինգով ձեռք բերվող գրավի 20 տոկոսի 15 տոկոսը:
Ըստ ՍԱՏՄ-ի տրամադրած տեղեկատվության այժմ ՀՀ-ում սպանդանոցային գործունեության ռեեստրում գրանցված են 53 խոշոր սպանդանոցներ, որոնցից 26-ն են ծառայություն մատուցում, իսկ 27-ը սեփական արտադրության համար են: Այս փուլում նախարարությանը հետքրքրում են այն սպանդանոցները, որոնք ծառայություն են պատուցում:
- ԽԵ կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիր
ԽԵ կենդանիների համարակալման ծրագիրը հունիս ամսին կառավարության կողմից ևս հավանության է արժանացել:
Մինչ բուն համարակալման գործընթացը կոնկրետ կազմակերպությունների կողմից կկազմակերպվեն իրազեկման արշավներ: ԽԵ կենդանիների համարակալման, տվյալների թվայնացման աշխատանքների գործընթացը իրականացվելու է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ վերահոսկողությունը՝ ՍԱՏՄ-ի: Այս տարի նախատեսվում է համարակալել 800,000 ԽԵ, ինչի համար ձեռք է բերվելու 1,600,000 ականջապիտակ:
Ծրագիրը կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը:
Տես ավելին՝ https://www.youtube.com