Ծրագրի Մասին

Հայաստանում այժմ տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ ու բարեփոխումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում։ Սակայն հաճախ դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչն ու ինչպես է փոխվում, երբ և ով է դա իրականացնում:

Բարեփոխումները գրված են լինում երկարաշունչ ու բարդ փաստաթղթերում, տարատեսակ օրենքներում ու նախագծերում, որոնցից գլուխ հանելը խորը մասնագիտական հմտություններ է պահանջում:

Հենց այս խնդիրը լուծելու և բարեփոխումներն ավելի հասկանալի դարձնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել է Reforms.am կայքը, որը հիմնականում նախատեսված է հետաքրքրված քաղաքացիների ու լրագրողների համար:

Կայքում առկա են թեմատիկ բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կոնկրետ ոլորտի կամ ենթաոլորտի: Ամեն բաժնում ոլորտային մասնագետը հանրամատչելի կերպով ամփոփել է կոնկրետ բարեփոխման հետ կապված հիմնական տեղեկությունները։

Reforms.am-ի ամեն բաժնում կգտնեք՝

  1. Փոփոխության հակիրճ նկարագրությունը, որտեղ գրված է, թե ընդհանուր ինչն է փոփոխվում,
  2. Փոփոխության երկար նկարագրությունը, որտեղ նշված է, թե երբ և ինչպես է փոփոխվում,
  3. Փոփոխության հետ կապված փաստաթղթեր և հղումներ,
  4. Ինչպես նաև տեղեկություններ բարեփոխումներն իրականացնողների, պատասխանատուների և այդ ոլորտի հիմնական դերակատարների կարծիքների մասին:

Արդյունքում, Reforms.am-ի օգնությամբ մի քանի րոպեների ընթացքում կկարողանաք ըմբռնել մի ամբողջ ոլորտի բարեփոխման էությունը, տրամաբանությունն ու ժամանակագրությունը: