Ոստիկանություն
Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր հանրային վստահության առումով ոստիկանության ընկալումը տարբեր աստիճաններ է արձանագրել։
Սա պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ, մասնավորապես՝ մի կողմից՝ խորհրդային ժամանակաշրջանի կարծրացած ընկալումներով և արդեն անկախ պետության ոստիկանության կողմից նույն խորհրդային միլիցիայի գործելակերպին բնորոշ ասպեկտների պահպանման պրակտիկայով, իսկ մյուս կողմից՝ անվտանգության ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և դրանք հասցեագրելու անբավարար կարողություններով, թերի ֆինանսավորմամբ և որպես արմատական պատճառ՝ ոստիկանության մասնագիտական կրթական և պատրաստման համակարգի արժեքային փոփոխությունների դանդաղությամբ, իսկ որոշ ուղղություններով՝ այդ փոփոխությունների իսպառ բացակայությամբ։
Նկատի ունենալով Հայաստանում հանցավորության աստիճանի համեմատաբար ցածր մակարդակը՝ ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։
Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Այս համատեքստում, նկատի ունենալով առաջարկվող բարեփոխումների ծավալը, անհրաժեշտ է ապահովել նոր կադրերի ներգրավումը ծառայություն, ինչպես նաև գործող անձնակազմի վերապատրաստումը կոնկրետ ծառայությունների ուղղությամբ։ Բարեփոխման յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ կլինի իրականացնել իրավիճակի առավել մանրամասն ուսումնասիրություն, մասնավորապես՝ նկատի ունենալով ոլորտային օրենսդրական ակտերի, նյութական և տեխնիկական ապահովվածության (ներառյալ՝ տվյալների բազաների և տեղեկատվական համակարգերի) աուդիտը։ Նախատեսվում են բարեփոխումներ հետևյալ հիմնական ուղղություններով՝
- ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում,
- պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում,
- նախաքննության արդյունավետություն,
- հասարակական կարգի պահպանություն/ոստիկանության զորքերի ապառազմականացում,
- ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում,
- մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր,
- թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:
Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։
Բարեփոխումների փաթեթը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները.
Կառուցվածքային փոփոխություններ
Նախկինում գործելով որպես Ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն՝ ՀՀ ոստիկանությունը 2002 թվականից ձևավորվեց այն կառուցվածքով, ինչպիսին առանձին փոփոխություններով պահպանվել է մինչև այսօր։ 2002 թվականից նախարարությունը վերակազմակերպվեց ծառայության՝ պահպանելով նույն կառուցվածքը, որը, մեղմ ասած, չի կարող ապահովել արդյունավետ գործունեություն, ավելին՝ փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով (անձնագրերի և վիզաների տրամադրում, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառում, վարորդական վկայական ստանալու քննությունների ընդունում, վարորդական վկայականների տրամադրում և այլն)։
Ելնելով կառուցվածքային այնպիսի լուծման անհրաժեշտությունից, որը հնարավորություն կտա հստակ տարանջատել քաղաքացիական բնույթի ծառայության իրականացումը ոստիկանական գործառույթների իրականացումից, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել միասնական նախարարություն։ Որպես ոստիկանության արդյունավետ գործունեության մոդել՝ առաջարկվում է այն համապատասխան ինքնուրույն կարգավիճակով նախատեսել նախարարության կառուցվածքում՝ սահմանելով նախարարությանը ոստիկանության ենթակայությունը, դրա կառուցակարգերը, և համապատասխանաբար՝ փոփոխելով ոստիկանության կառուցվածքն ու հստակեցնելով գործառույթները։ Ներկայիս ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, որոնց գործառույթները հիմնականում հանգում են հանրությանը ծառայությունների մատուցմանը, դուրս կգան ոստիկանության կառուցվածքից և կներառվեն նախարարության կառուցվածքում։
Կանոնակարգման և տարանջատման կարիք ունի նաև ոստիկանության գործունեության վերահսկողությունը և ներգերատեսչական հսկողությունը։ «Ոստիկանության մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը։ Ոստիկանության՝ նախարարության կառուցվածքում լինելու պայմաններում նման գործառույթի իրականացումը կվերապահվի նախարարին, որպիսի պայմաններում վերջապես կլինի այնպիսի անձ, որն իր անմիջական լիազորությունների իրականացման կապակցությամբ քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության գործունեության համար։
Պարեկային ծառայության և մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում
Հասարակական անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև հասարակություն-ոստիկան առողջ կապ ունենալու համատեքստում ոստիկանության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ․
Մինչ բարեփոխումների մեկնարկը, ոստիկանության արտաքին ծառայությունն իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակակետային ծառայության միջոցով, որոնք թե´ հանցագործությունների կանխման, նախականխման և թե´ դրանց հակազդման տեսանկյունից ունեին տարբեր և միմյանց հետ չկապակցված արձագանքման մեթոդներ ու գործողությունների ոչ բավարար մակարդակի համակարգում, ուստի և արտաքին ծառայությունների անբավարար արդյունավետություն։ Բացի դա, այս երկու արտաքին ծառայությունների գործելակերպում հստակորեն բացակայում է ժամանակակից ոստիկանությանը բնորոշ քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու մոտեցումը, որի պատճառներն արմատավորված են հիմնականում մասնագիտական կրթության և շարունակական վերապատրաստման ծրագրերի մեջ։ Արտաքին այս ծառայությունների միավորմամբ կլուծվի նաև մեկ կենտրոնից ռեսուրսների ծախսարդյունավետ կառավարման խնդիրը։ Նշված հաշվառմամբ նոր Պարեկային ծառայությունը կիրականացնի հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը, տուժած անձանց անհետաձգելի բժշկական օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ:
Արդյունքում, նոր Պարեկային ոստիկանության ստեղծմամբ և ամբողջ հանրապետությունում գործարկմամբ կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։
Ոստիկանության պարեկային ստորաբաժանման առանցքային ենթակառուցվածքը միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնն է:
Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանում է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովում է նաև պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության և այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար: Կենտրոնն ունենալու է փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր:
Օպերատիվ կառավարման կենտրոնի խնդիրներն են լինելու քաղաքացիներից ստացված ահազանգերի սպասարկումը, Պարեկային ծառայության օպերատիվ կառավարումը, ոստիկանական ծառայությունների տեղեկատվական-վերլուծական ապահովումը և ոստիկանության ուժերի համատեղ գործողությունների համակարգումը:
Ոստիկանության զորքերի ապառազմականացում
Ի թիվս հիմնական ոստիկանական գործառույթների, ոստիկանության զորքերի առջև դրված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու խնդիր: Այսպիսով, ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը բացարձակ չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում, մասնավորապես, լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ըստ էության, ոստիկանության զորքերը Զինված ուժերի մաս են և այս իմաստով՝ ոստիկանության ռազմականացման հիմնական նախադրյալը:
Նկատի ունենալով ոստիկանության զորքերի հնարավորությունների օգտագործման առանձնահատկությունները՝ առաջարկվում է օրենքով այն նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ: Այսպիսով, ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ
Հասարակական կարգի պահպանություն
Ոստիկանության զորքերում համապատասխան աուդիտի անցկացումից հետո, եթե պարզվի, որ անհրաժեշտ է ունենալ որոշակի թվով բազմության վերահսկողության (հասարակական կարգի պահպանության) ջոկատներ, ուրեմն պետք է ոստիկանության զորքերի մի մասին վերապատրաստել և ուղղորդել այս հատված: Հաշվի առնելով, որ բազմության վերահսկողությունն ու հասարակական կարգի պահպանումը դարձել են առավելապես ոչ բռնի գործողություններ, այս կադրերի պատրաստման գործում կարևոր տեղ են զբաղեցնում մտավոր պատրաստվածությունը, սցենարների զարգացման, արագ արձագանքման, բանակցությունների և այլ հմտությունների տիրապետումը:
Նոր քրեական ոստիկանության մոդելը
Ի տարբերություն հետաքննության այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության հիմնական մարմին, լիազորված է հետաքննություն իրականացնել Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ կատարելու բոլոր դեպքերով: Այս հանգամանքը փաստում է այնպիսի ոստիկանություն ունենալու ձգտման մասին, որը բավարար ռեսուրսների է տիրապետում ենթադրյալ հանցագործությունների որոշ դեպքերով օբյեկտիվ ճշմարտությունը վեր հանելու գործում: Հաճախ ենթադրյալ հանցագործության մի շարք դեպքերի վերաբերյալ քննություն կատարելիս Քննչական կոմիտե փոխանցված գործերով քննիչը մեխանիկական կերպով կրկնում է նույն գործողությունները, որոնք մինչ այդ կատարվել են ոստիկանության հետաքննիչների կողմից, այդ թվում՝ անձինք հավելյալ ստիպված են լինում ներկայանալու իրավապահ մարմին։
Ոստիկանության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման նպատակով, ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է քրեական ոստիկանության ծառայողներին ապահովել բավարար լիազորություններով՝ հանցագործությունների ամբողջական քննության համար։ Ընդ որում, քննարկման առարկա կարող է դառնալ միջազգայնորեն ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել։
Մոդելների ընտրության հարցը կարող է պայմանավորվել քննչական մարմինների քանակով և իրավապահ համակարգում դրանց դասավորվածությամբ։ Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Նման մոտեցումը տրամաբանորեն կշարունակի Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի այն տրամաբանությունը, որ քրեական գործերի քննության լիազորությամբ օժտված են լինելու միայն քննիչները։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։
Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում
Համայնքային ոստիկանության գործառույթների ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում քաղաքացու վստահությունը վայելող ինստիտուտը չստացվեց կայացնել և համայնքային ոստիկանությունը, ըստ էության, գործառութային իմաստով հիմնականում նույնացավ խորհրդային ժամանակի միլիցիայի կազմում գործող նախկին թաղային տեսուչների գործառույթների հետ։ Բացի այս, գործնականում համայնքային ոստիկանության գործառույթները որոշ դեպքերում կրկնում կամ մասամբ համընկնում են ոստիկանության մյուս ծառայությունների գործառույթների հետ, ինչի արդյունքում համայնքային ոստիկանն արդյունավետորեն չի կատարում իր առջև դրված խնդիրները։
Ոստիկանության բարեփոխումների արդյունքում համայնքային ոստիկանության հիմնական գործառույթները կազմելու են`
- սպասարկվող վարչական տարածքում իրավախախտումների հայտնաբերումը, վարչական իրավախախտումների քննությունը,
- օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` անհատական պրոֆիլակտիկ միջոցների կիրառումը,
- աջակցությունը ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, հետաքննչական և այլ ստորաբաժանումներին,
- ամենօրյա կապը համայնքի բնակչության հետ, սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Առաջարկվող գործառույթների իրականացումը հնարավոր է ներդրվող Պարեկային ծառայության և նոր պարեկային ոստիկանի կողմից ծառայության իրականացման ընթացքում։
Միջազգային համագործակցություն
Հաշվի առնելով միջազգային հանցավորության բնույթն ու այս ոլորտի այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումները պահանջում են հստակ համակարգում ու փոխգործելիություն ինչպես տեղական դերակատարների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ:
Այս համատեքստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ ոստիկանության՝ միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը մի շարք միջազգային կառույցներում ու կազմակերպություններում։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և ընդհանրապես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ բազմաոլորտ համագործակցությունը կարևոր նշանակություն կունենա թե´ փորձի փոխանակման և թե´ մասնավորապես կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար։
Զուգահեռաբար, անհրաժեշտ է երկկողմ մակարդակում խորացնել համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ՝ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ոստիկանության միավորված կոլեգիայի ֆորմատով, ինչպես նաև համագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների հետ՝ ԱՊՀ ՆԳՆ Խորհրդի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, հարկ է խորացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունն այլ օտարերկրյա պետությունների գործընկեր կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Առանձնապես կարևորվում է նաև ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի, նահանգային իրավապահ և ոստիկանական կառույցների և, հատկապես, ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցության խորացումը։
Ռազմավարության և գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարվում է վարչապետի կողմից և ներառում ոլորտը համակարգող փոխվարչապետին ու բոլոր շահագրգիռ պետական մարմիններին, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Ռազմավարության և գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկումը և գնահատման գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը, իսկ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո՝ նախարարությունը (Խորհրդի քարտուղարություն), որը յուրաքանչյուր տարվա վերջում մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է Խորհրդին՝ հիմք ստեղծելով քաղաքական քննարկումներ մեկնարկելու ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Documents
- ՀՀ վարչապետի որոշումը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: 2020/02/03
- «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին։ 2020/06/11
Links
- ԵՄ Թայեքս ծրագրի գնահատման առաջարկություններ
- ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր
- Crime Index by Country 2020
- Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ։ 2021/05/25
- 2023 թվականին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։ 2021/08/05
- ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրով 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ։ 2021/01/25
- ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ; 2020/07/08
- Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիր (2020-2022թթ․):2020//05/12
ԵՄ Թայեքս ծրագրի գնահատման առաջարկություններ
Recommendations from TAIEX Peer Review on Reforms in Judiciary, Penitentiary and Prevention of Torture and IllTreatment in Armenia (6-10 March 2017)
The aim of the Peer Review was to analyse the current situation in the area of judiciary, penitentiary and prevention of torture and ill-treatment in Armenia in relation to the Programme on Legal and Judicial Reforms 2012-2017 and give advice on further development and the new Programme. In line with the goals of the Programme and the accompanying Measures, the Experts have mainly analysed the following:
Judiciary (p. 2 – 9)
Effectiveness of the judicial system; fair trials; execution of decisions; access to justice and free legal aid – Mr Marinho;
Update on main legislative changes and gap analysis – Mr Marinho;
Case management system: reliability, efficiency, transparency – Mr Quintavalle;
Rules and practices on independence of the judiciary; recruitment and ethics — Mr Haußner;
Functioning and effectiveness of the Council of Justice, Prosecution Offices and Academy of Justice – Mr Haußner;
Collection of judicial statistics: sources and reliability; and the right to access to public documents (publication of verdicts etc.) – Mr Quintavalle;
Penitentiary (p. 9 – 11)
Current legal provisions, in particular on probation – Mr Von der Beck;
Implementation of CPT recommendations (detention conditions etc.) – Mr Isaksson;
Alternative sanctions (development, implementation, plans) – Mr Von der Beck;
Assessment of IT tools and plans for further development – Mr Isaksson;
Prevention of torture and ill-treatment in prisons and police stations (p. 11 – 15)
Fight against impunity and review of legal safeguards – Mr Hede;
Implementation of CPT recommendations on ill-treatment in penitentiary institutions and functioning of the National Preventive Mechanism – Mr Hede;
Pre-trial detention: conditions and safeguards, and CPT recommendations on police establishments – Mr Torres;
Review of administrative and criminal investigations into allegations — Mr Hede (NPM), Mr Torres (Police); Mr Von der Beck and Mr Isaksson (Prisons), Mr Marinho
(judiciary);
Rules, practices and training on proportionate use of force by law enforcement, especially during demonstrations – Mr Torres;
Cross-cutting themes (throughout)
Adoption of the Programme and the Measures, and CPT recommendations;
Separation of powers (executive, legislative and judicial);
Cooperation with civil society organisations;
Zero-tolerance against corruption; effectiveness, transparency and accountability.
Judiciary
Effectiveness of the judicial system; fair trials; execution of decisions; access to justice and free legal aid and update on main legislative changes and gap analysis; and review of administrative and criminal investigations into allegations of torture and ill-treatment in police and penitentiary establishments (judiciary)
Mr Carlos M. G. de Melo Marinho, Court of Appeal Judge, Senior Expert in European and International Judicial Cooperation and e-Justice, Lisbon, Portugal
RECOMMENDATIONS
Summary
40. There are no remaining doubts or reserves about the good intentions and adequate technical preparation of the young generation of professionals that received us in Yerevan and showed, with enthusiasm, the reforms envisaged. If some limitations can be found associated with the intervention of such young generation, it could only arise from the lack of deep knowledge of the reality to transform (namely of the ‘world’ of the courts, especially its
limitations, methods, real meaning of the numeric workloads, habits and results), absence of access to reliable real time statistics and diagnostic means and lack of bilateral communication with the citizens and addressees of the reforms.
41. However, from the association of several disturbing references caught – some also included in this report – with the optimistic description of the institutions and its performance, got on site, it is not sure if the old powers and mechanisms for its exercise, external strengths, prejudices, dis-rupture with the civil society, low levels of education and poor readiness for the exercise of the citizens rights can assure that the good intentions have effective conditions
to be converted in new synergies that may contribute to the real building of a society functioning under the Rule of Law, to a true Democracy marked by the existence of true checks and balances coming from the separation of the three powers and to a society where the access to independent, fair and effective Justice, free from corruption phenomenons and breaks in face of internal and external pressures will be a reality.
42. The clash between these two conflicting forces seem to impose a permanent follow-up of the reforms, the implementation of technological mechanisms oriented to assure transparency, awareness and internal and external accountability and the division of any financial support in slices and phases, being each new one preceded by the evaluation and attainment of the objectives of the previous.
Տես ավելին՝ https://www.moj.am
Հայաստանում Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը հետհեղափոխական Հայաստանում
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հոկտեմբերի 22-ին Երևանում կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» խորագրով հանրային քննարկումը, որի նպատակն էր ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, բացելով քննարկումը, նախ ցավակցություն է հայտնել անցած շաբաթ Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանի հարազատներին ու գործընկերներին: «Ոստիկանի, հասարակական կարգը պահպանողի հետ կապված նման ողբերգական դեպքերը մտածելու, խորհելու տեղիք են տալիս հարցերի շուրջ, թե ինչ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ՝ նման դեպքերն ապագայում բացառելու համար»,- նկատել է Դավիթ Ամիրյանը: Նա ընդգծել է, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես պատրաստ է աջակցել ոստիկանությանը՝ փոխանցելով իր գիտելիքն ու փորձը: Հիմնադրամի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2000-ականն թվականների սկբզին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մաս է կազմել ոստիկանության բարեփոխումների մշակման օրակարգին: «Հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք ոստիկանության նկատմամբ հասարակության ընկալման փոփոխություն, ինչը պարարտ դաշտ է ստեղծում ոստիկանության և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի համար»,- նշել է Դավիթ Ամիրյանը: Նրա խոսքով, քաղաքացիական հասարակությունը ոստիկանության բարեփոխումները պատկերացնում էր ավելի լայն՝ սահմանադրական բարեփոխումների համատեքստում, որոնց իրականացման արդյունքում ոստիկանությանը պետք է տրամադրվեր նոր կարգավիճակ ու հնարավորություններ:
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ներկայացրել է համակարգի բարեփոխումների 2020-2023 թթ.-ի ծրագրերը: Նրա խոսքով, վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը ոստիկանությանը ստիպում է օր առաջ ներկայացնել բարեփոխումների ծրագիր, որը կբարձրացնի հանրության վստահությունը ոստիկանության հանդեպ: Քոչարյանը համաձայնել է այն տեսակետի հետ, որ հեղափոխությունից հետո ոստիկանության հանդեպ հանրության վերաբերմունքը փոխվել է, բայց նկատել է՝ այդ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական իշխանության նկատմամբ հանրության վստահությամբ:
Նա խոստովանել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ոստիկանությունում երբևէ համակարգային բարեփոխումներ չեն իրականացվել: Հովհաննես Քոչարյանի խոսքով, իրավիճակն այժմ փոխվել է՝ կա ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու բարոյական աջակցություն թե պետության, և թե գործընկեր կազմակերպությունների կողմից:
Ոստիկանության բարեփոխումների 2020-2023 թթ. ծրագիրը ներկայացնելիս ոստիկանապետի տեղակալը առանձնացրել է բարեփոխումների 4 հիմնական ուղղություն՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական, և բարեփոխումները ոստիկանությունում ծառայության անցնելու կարգում:
«Քննչական կոմիտեի առանձնացումից հետո ոստիկանությունը դադարել է լինել հանցագործությունների բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը իրականացնող մարմին: Այս հանգամանքը պահանջում է, որպեսզի օրենսդրությամբ ճիշտ տեղորոշվի ոստիկանության դիրքը՝ օրենսդրորեն հստակեցնելով ոստիկանության խնդիրները»,- ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով, առաջարկվող փոփոխություններով ոստիկանությունը դառնալու է հանցագործությունների բացահայտումը, կանխումը և խափանումը իրականացնող արագ արձագանքող, մոբիլ և պրոֆեսիոնալ մարմին: Նոր փոփոխություններով առաջարկվում է նաև ոստիկանության հիմնական գործառույթներում ներառել վկաների պաշտպանությունը և շուտով այս գործառույթն իրականացնելու համար մասնագիտացված նոր ծառայություն կստեղծվի: «Պետական պահպանության գլխավոր վարչությունը շուտով կդադադարի պայամնագրային հիմունքներով ծառայություններ մատուցել մասնավոր ընկերություններին և բացառապես զբաղվելու է ռազմավարական նշանակության օբյետկների պահպանությամբ և վկաների պաշտպանությամբ»,- նշել է փոխոստիկանապետը:
Բարեփոխումներն առնչվելու են նաև ոստիկանության ապառազմականացմանը: Ըստ Քոչարյանի, ոստիկանական զորքերի ծառայության խնդիրները վերանայման կարիք ունեն: Բարեփոխումների ծրագրով առաջարկվում է ոստիկանության զորքերը վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որը կաջակցի հասարակական կարգի ապահովմանը, կներգրավվի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու գործողություններում, իսկ անհրաժեշտության դեպքում կմասնակցի աղետների հետևանքների վերացմանն ու երկրի պաշտպանությանը:
Քոչարյանը նշել է, որ, հանցավորության աճի միտումները հաշվի առնելով, պետք է փոխվի ոստիկանության գործելակերպը: Այն պետ է լինի ոչ թե պարզապես արձագանքող, այլ կանխարգելիչ նշանակության մարմին: «Այս ուղղությամբ առաջարկվում է երկու փոփոխություն՝ 24-ժամյա պարեկային ծառայություն ունենա ՀՀ ամբողջ տարածքում և ոստիկանությանը լիազորել հանցավորության կանխարգելման ազգային ծրագրերի մշակումը: Այդ ծրագրերը պետք է ունենան չափելի ցուցանիշներ»,- ասել է ոստիկանապետի տեղակալը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ոստիկանի սպանության վերջին դեպքը հարցեր է առաջ բերում ոստիկանների պատրաստվածության տեսանկյունից: Իրավապաշտպանը ներկայացրել է իրավապահ մարմինների 2015-2019 թթ. գործունեության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների ու ուսումնասիրությունների տվյալները, որոնք փաստում են, որ հեղափոխությունից հետո ոստիկանության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը մեծացել է: «Իրավապահ համակարգին վերաբերող ցանկացած հայեցակարգ պետք է անդրադառնա մեկ կարևոր հարցի՝ ինչպիսի՞ ոստիկանությունն ենք մենք պատկերացնում, ո՞րն է ոստիկանության այն մոդելը, որը մենք ցանկանում են տեսնել ժողովրդավար ու իրավական Հայաստանում: Ի՞նչ արժեքային համակարգի վրա է այդ կառույցը ձևավորվելու»,- նշել է Արթուր Սաքունցը: Նրա համոզմամբ, ոստիկանությունը պետք է իրապես առաջնորդվի մարդու իրավունքների ու արժանապատվության հանդեպ բացարձակ հարգանքով և ունենա քաղաքական բացառիկ չեզոքություն: Նա խոսել է նաև ոստիկանության հաշվետվողականության մասին՝ նշելով, որ Ազգային Ժողովի վերահսկողությունը ոստիկանության նկատմամբ պետք է ապահովված լինի՝ որպես գործադիր իշխանությունից քաղաքական անկախության երաշխիք: Իրավապաշտպանն անկյունաքարային է համարել ոստիկանների սոցիալական ապահովության խնդիրը, որը պետք է պատշաճ ուշադրության արժանանա բարեփոխումների շրջանակում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանի դիտարկմամբ, ոստիկանության բարեփոխումների նոր փաստաթղթում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ձևակերպումները ընդհանրական են: «Նոր փաստաթղթում կուզենայի տեսնել իրավունքի վրա հիմնված փոփոխություններ, որոնք կապահովեն, որ յուրաքանչյուր ոստիկան կգիտակցի անձի իրավունքի գերակա արժեքը»,- նշել է Հայկուհի Հարությունյանը: Նա հատուկ հիշեցրել է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի պարբերաբար խախտումները, որոնք թույլ են տրվել ոստիկանության կողմից խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց բերման ենթարկելիս, ոստիկանության մեքենաներում կամ բաժանմունքներում անձանց նկատմամբ իրականացված ֆիզիկական և հոգեբանական բռնությունները: Իրավապաշտպանի գնահատմամբ, այդ իրավախախտումների բացառման մասով բարեփոխումների ծրագիրը որևէ լուծում չի առաջարկում:
Կանանց աջակցման կենտրոնի ղեկավարը Մարո Մաթոսյանն էլ անդրադարձել ընտանեկան բռնության երևույթները կանխելու հարցում ոստիկանության ոչ բավարար գործողություններին: Նրա խոսքով, չնայած ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, ոստիկանության ներկայացուցիչները շարունակում են առաջնորդվել որոշակի նախապաշարումներով և կարծրատիպերով:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը խոսել է ոստիկանության վերաբերյալ հանրային ընկալման մասին: Ոստիկանի մասնագիտության հանդեպ հանրային կարծրատիպերը վերացնելու համար Ռևազյանը կարևորել է, որպեսզի ոստիկանության կողմից իրականացված խոշտանգումների յուրաքանչյուր դեպք օբյեկտիվ քննության առարկա դառնա: Նա նշել է, որ տարբեր ժամանակներում խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են մարդկանց ազատ հավաքների իրավունքները, սակայն այդ դեպքերից ոչ մեկով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել:
Այս քննարկումը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից 2018թ. խորհրդարանական ընտրություններից հետո հետհեղափոխական Հայաստանի համակարգային խնդիրների վերաբերյալ կազմակերպված երրորդ հանրային քննարկումն է: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից այս ձևաչափով կազմակերպվող հանրային քննարկումները լինելու են շարունակական և անդրադառնալու են տարբեր ոլորտների համակարգային խնդիրներին:
Տես ավելին՝ https://www.osf.am
Ոստիկանության բարեփոխումներ. «Ըստ էության»
Հրապարակվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը, դրանից բխելու է նաև կոնկրետ գործողությունների երկամյա ծրագիր։ Օրինակ՝ նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, իսկ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության փոխարեն՝ ուղղակի Պարեկային ծառայություն։
«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի հյուրերն են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկան Արմեն Խաչատրյանը և արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։
Ստորև՝ հատված հաղորդումից.
«Ազատություն». – Պարոն Միսկարյան և պարոն Սաքունց, ի՞նչ եք կարծում, եթե այս ռազմավարությունն ընդունվի, մարդ ծեծող ոստիկանի կերպարը կփոխվի՞ հասարակությունում։
Գարեգին Միսկարյան. — Դա կախված կլինի նրանից, թե այս բարեփոխումները ինչ որակ և ինչ ընթացք կունենան։ Այս պահին, բնականաբար, դժվար է կանխատեսել, որովհետև այս փոփոխությունները որ արվում են, արվում են նրա համար, որպեսզի հենց այդ կարծրատիպերը հանրության մեջ կոտրվեն, առաջին հերթին՝ վերականգնվի վստահությունը Ոստիկանության նկատմամբ։
Վրաստանի օրինակը լավ օրինակ է, որտեղ շատ կարճ ժամանակով իրենց վարքով և բարքով, այսպես ասած, ոստիկանները գրավեցին հանրության լայն շրջանակների վստահությունը և սերն ու հարգանքը, ես կարող եմ ասել։
«Ազատություն». – Պարոն Սաքունց, մարդ ծեծող ոստիկանի կերպարը այս ռազմավարությամբ կփոխվի՞։ Որպես իրավապաշտպան՝ տարիներ շարունակ նաև այս տեսակի դեմ եք կռիվ տվել։
Արթուր Սաքունց. — Պետք է ամենայն պատասխանատվությամբ ասեմ՝ առաջին փաստաթուղթն է ընդհանրապես մեր անկախության ժամանակաընթացքում, երբ որ շատ հստակ փաստաթղթում ներկայացված է այն տեսլականը, որին պետք է մենք ձգտենք։ Բայց երբ որ Դուք ասում եք՝ ծեծող ոստիկան, դա, ես ասեմ, որ բացառում եմ՝ չէ, բայց դա չի լինելու որպես օրինաչափություն։
«Ազատություն». – Նախկինում օրինաչափությո՞ւն էր։
Սաքունց. – Նախկինում համակարգը հենց այդպես էր դրված, որ ոչ թե ոստիկանության աշխատակիցը զերծ մնա բռնություն կատարելուց, այլ ուղղված էր, որ պետք է բռնություն կատարի։
Սա բոլորովին այլ մոտեցում է։
«Ազատություն». – Պարոն Խաչատրյան, ծրագրի «Հիմնավորում» բաժնում կարդում ենք. — «Պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող, վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի»։ Դուք երկար տարիներ աշխատել եք Ոստիկանության համակարգում, բարձր պաշտոններ եք զբաղեցրել մինչև Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելը ու նաև այս ծրագրի մշակմանն եք մասնակցել։ Խնդրում եմ, կասե՞ք՝ այդ ինչպես է Ոստիկանությունը օրվա իշխանությանը ծառայել նախկինում։
Արմեն Խաչատրյան. – Գաղտնիք չէ, որ Ոստիկանությունը, դրանից առաջ էլ միլիցիան՝ խորհրդային և ոչ խորհրդային, այդ իմիջը ուներ, որ ծառայում է օրվա իշխանությանը։ Դե, հիմա, թե որքանով են ծառայել, երբ են ծառայել, և քանի տոկոս է կազմել այդ ծառայությունը, եկեք չանդրադառնանք սրան, սակայն այդ իմիջը կա, այո, և այս նախագծի հիմնական նպատակներից մեկը հանդիսանում է այն, որ իմիջը փոփոխվի։
Քրիստինե Գրիգորյան. – Թե՛ Ոստիկանությունը և թե՛ Կառավարությունը ուզում են փոփոխություններ։ Սա շատ կարևոր միավորող մեզ հանգամանք է, այսինքն՝ սա նաև հնարավորություն է, որ փոփոխությունները գան ոչ թե վերևից ներքև, այլ նաև փոփոխությունները լինեն համակարգի ներսից, որովհետև թե՛ փորձագիտական հարցումները և թե՛ անհատական զրույցները՝ ոչ մեր, այլ անկախ փորձագետների, ոստիկանների, տարբեր ծառայողների հետ, ցույց են տալիս, որ ոստիկանները այսօր, կատարելով այդ ծառայությունը, իրենց ամենակարևոր ցանկությունը հարգանքի արժանի ծառայության մաս կազմելն է։
Տես ավելին՝ https://www.azatutyun.am