1996 թվականից Հայաստանում վերացվեց բնակավայրերը շրջանների՝ որպես վարչատարածքային միավորի բաժանման սովետական մեխանիզմը, և ներդրվեց նոր վարչատարածքային միավորների՝ համայնքների ինքնակառավարման ինստիտուտը: Շուրջ 1000 համայնքներում մարդիկ նախ՝ 3, հետո՝ 4, իսկ հետո 5 տարի պարբերությամբ ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Այդ մոդելում բացառություն էր միայն մայրաքաղաք Երևանը, որը բաղկացած էր 12 համայնքներից: Այդ համայնքներն ունեին իրենց ավագանին ու համայնքի ղեկավարը («թաղապետը»), իսկ քաղաքապետը նշանակվում էր հանրապետության նախագահի կողմից:

Բոլոր համայնքների ղեկավարներն ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, իսկ համայնքների ավագանու անդամները՝ թեև ևս ուղիղ, սակայն յուրաքանչյուր ընտրող ընտրում էր ավագանու անդամի թեկնածուի, և ընտրվում էին առավելագույն ձայներ հավաքածները: 

Նախ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, ապա նաև 2008 թվականի դեկտեմբերին ընդունված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով 2009 թվականից փոխվեցին Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքն ու ընտրության կարգը: Մայրաքաղաքը դարձավ մեկ համայնք, և սահմանվեց, որ ընտրությունները կատարվում են կուսակցությունների միջև՝ համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն էլ ընտրվում է ավագանու կողմից: Քաղաքի մաս կազմող 12 համայնքները դարձան վարչական շրջաններ, որոնք այլևս չունեին ավագանի, իսկ դրանց ղեկավարներն այլևս դարձան քաղաքապետի կողմից նշանակովի:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն բացվեց, որ մյուս խոշոր համայնքներում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացն իրականացվի Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան: Ըստ այդմ, 2016 թվականին Ընտրական օրենսգրքով նույն այդ համամասնական ընտրակարգին անցան նաև Գյումրին և Վանաձորը:

2019 թվականի սկզբում կառավարության ծրագրով սահմանվեց, որ դեպի համամասնական ընտրակարգի անցումը կշարունակվի նաև ավելի փոքր համայնքներում՝ հասնելով 4 հազարից ավելի ընտրող ունեցող բոլոր բնակավայրերին: 

2020 թվականին ԱԺ-ն ընդունեց ՏԻՄ ընտրակարգին վերաբերող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև միավորված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով:

Կայուն մեծամասնություն և «բոնուսներ»

ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրակարգի ներդրման պահից՝ 2009 թվականից, ներդրվեց նաև կայուն մեծամասնության համակարգը: Այն նախատեսում էր, որ եթե որևէ կուսակցություն ընտրությունների արդյունքներով ստացել է համայնքի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին, ապա այն, մյուս կուսակցությունների մանդատների քանակի պակասեցման հաշվին, ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ ունենա ավագանու անդամների քանակի կեսից ավելին: Սա որոշակիորեն տարբերվում էր ԱԺ բոնուսային համակարգից, քանի որ Ազգային ժողովի դեպքում ուժին տրվում էին լրացուցիչ մանդատներ, որոնց հաշվին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվն էր աճում, իսկ այս դեպքում դա արվում է մյուս ուժերի մանդատները պակասեցնելով, և ավագանու անդամների ընդհանուր թիվը մնում էր անփոփոխ:

2020 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով այս բոնուսային մեխանիզմն ամբողջությամբ վերացվեց:

 

Ընտրակարգը

1996 թվականից Հայաստանում վերացվեց բնակավայրերը շրջանների՝ որպես վարչատարածքային միավորի բաժանման սովետական մեխանիզմը, և ներդրվեց նոր վարչատարածքային միավորների՝ համայնքների ինքնակառավարման ինստիտուտը: Շուրջ 1000 համայնքներում մարդիկ նախ՝ 3, հետո՝ 4, իսկ հետո 5 տարի պարբերությամբ ընտրում էին համայնքի ղեկավար և ավագանի: Ավագանու անդամների թիվը կախված էր տվյալ համայնքի ընտրողների թվաքանակից: Այդ մոդելում բացառություն էր միայն մայրաքաղաք Երևանը, որը բաղկացած էր 12 համայնքներից (այժմ դրանք վարչական շրջաններ են): Այդ համայնքներն ունեին իրենց ավագանին ու համայնքի ղեկավարը («թաղապետը»), իսկ քաղաքապետը նշանակվում էր Հանրապետության նախագահի կողմից:

Բոլոր համայնքների ղեկավարներն ընտրվում էին ուղիղ ընտրությամբ, իսկ համայնքների ավագանու անդամները՝ թեև ևս ուղիղ, սակայն յուրաքանչյուր ընտրող ընտրում էր ավագանու անդամի թեկնածուի, և ընտրվում էին առավելագույն ձայներ հավաքածները (երբեմ, ոչ այնքան կոռեկտ ձևակերպմամբ, այս ընտրակարգը «մեծամասնական» էր անվանվում): Սակայն 2005 և 2015 թվականների սահմանադրական փոփոխություններով դա սկսվեց փոխվել: 

Նախ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, ապա նաև 2008 թվականի դեկտեմբերին ընդունված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով 2009 թվականից փոխվեցին Երևանում տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքն ու ընտրության կարգը: Մայրաքաղաքը դարձավ մեկ համայնք, և սահմանվեց, որ ընտրությունները կատարվում են կուսակցությունների միջև՝ համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն էլ ընտրվում է ավագանու կողմից: Քաղաքի մաս կազմող 12 համայնքները դարձան վարչական շրջաններ, որոնք այլևս չունեին ավագանի, իսկ դրանց ղեկավարներն այլևս դարձան քաղաքապետի կողմից նշանակովի:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հնարավորություն բացվեց, որ մյուս խոշոր համայնքներում ևս տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացն իրականացվի Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան: Ըստ այդմ, 2016 թվականին Ընտրական օրենսգրքով նույն այդ համամասնական ընտրակարգին անցան նաև Գյումրին և Վանաձորը:

2019 թվականի սկզբում կառավարության ծրագրով սահմանվեց, որ դեպի համամասնական ընտրակարգի անցումը կշարունակվի նաև ավելի փոքր համայնքներում՝ հասնելով 4 հազարից ավելի ընտրող ունեցող բոլոր բնակավայրերին: 

2020 թվականին, կառավարության առաջարկությամբ, ԱԺ-ն ընդունեց ՏԻՄ ընտրակարգին վերաբերող Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով և ամրագրվեց, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև միավորված համայնքներում տեղական ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով:

Առայժմ համամասնական ընտրակարգով ընտրված են միայն Երևանի, Գյումրու և Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինները: Մյուս համայնքներում նոր ընտրակարգով ընտրություններն առաջին անգամ կայանալու են 2021 թվականի աշնանից սկսված:

Անցողիկ շեմը

Նախքան 2020 թվականին կատարված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս էր, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8: 2020 թվականին այդ թիվը նվազեց 2-ական տոկոսով, և սահմանվեց, որ կուսակցությունների համար այն 4 տոկոս է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6:

Կայուն մեծամասնություն և «բոնուսներ»

ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրակարգի ներդրման պահից՝ 2009 թվականից, ներդրվեց նաև կայուն մեծամասնության համակարգը: Այն նախատեսում էր, որ եթե որևէ կուսակցություն ընտրությունների արդյունքներով ստացել է համայնքի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին, ապա այն, մյուս կուսակցությունների մանդատների քանակի պակասեցման հաշվին, ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ ունենա ավագանու անդամների կեսից ավելին: Սա որոշակիորեն տարբերվում էր ԱԺ բոնուսային համակարգից, քանի որ Ազգային ժողովի դեպքում ուժին տրվում էին լրացուցիչ մանդատներ, որոնց հաշվին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվն էր աճում, իսկ այս դեպքում դա արվում է մյուս ուժերի մանդատները պակասեցնելով, և ավագանու անդամների ընդհանուր թիվը մնում էր անփոփոխ:

Այս մեխանիզմը լրջագույն քննադատության էր արժանանում՝ որպես ավագանու ընտրությունների համամասնականությունը խաթարող ոչ ժողովրդավարական գործիք: Գործնականում այն կիրառվել է միայն մեկ անգամ՝ 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում, երբ Հայաստանի հանրապետական կուսակցության հիման վրա ստեղծված «Բալասանյան» դաշինքը մանդատների բաշխմանը պետք է ստանար 15 մանդատ, բայց այս մեխանիզմի արդյունքում ստացավ երկու բոնուսային մանդատ, որոնք վերցվեցին շեմը հաղթահարած մյուս ուժերից: Արդյունքում, ընդամենը շուրջ 35 տոկոս ստացած ուժին բաժին հասավ ավագանու 33 տեղերի կեսից մի փոքր ավելին՝ 17-ը:

2020 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով այս բոնուսային մեխանիզմն ամբողջությամբ վերացվել է:

Համայնքի ղեկավարի ընտրության թափանցիկությունը

Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ եթե որևէ կուսակցություն (կամ դաշինք) ընտրությունների արդյունքում ստանում է համայնքի ավագանու անդամների տեղերի կեսից ավելին, ապա այդ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է համայնքի ղեկավար: Հակառակ դեպքում՝ ավագանին ընտրում է համայնքի ղեկավար: Ավագանին նաև համայնքի ղեկավար է ընտրում  գործող ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարելու (հրաժարական, մահ և այլ) դեպքերում:

Գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարին ավագանին ընտրում է գաղտնի քվեարկությամբ: Այդ կարգավորումը համարվում է բավականին խնդրահարույց, ինչը արտահայտվել է Վանաձորում 2016 թվականին: Այն ժամանակ ՀՀԿ-ն ստացել էր 33 մանդատներից 13-ը: Մյուս մանդատները բաշխվել էին ԼՀԿ-ի (10), ՕԵԿ-ի (5), ԲՀԿ-ի (3) և ՀՅԴ-ի (2) միջև: Արդյունքում ավագանին պետք է ընտրեր քաղաքապետ: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին ունեին 15 մանդատ ու սատարում էին հանրապետական Մամիկոն Ասլանյանին, իսկ ԼՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն՝ 18 մանդատներով, սատարում էին «Լուսավոր Հայաստանից» Քրիստ Մարուքյանին: Սակայն գաղտնի քվեարկության արդյունքներով, զարմանալիորեն, Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն, իսկ Քրիստ Մարուքյանը՝ 14, և հանրությանն այդպես էլ հստակ հայտնի չդարձավ, թե Մարուքյանին սատարող քաղաքական ուժերից որ մեկի 4 ավագանիները անցան ՀՀԿ-ական Ասլանյանի կողմը:2021 թվականին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է փոփոխել ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրության կարգը՝ այն դարձնելով բաց քվեարկությամբ (այնպես, ինչպես Ազգային ժողովն ընտրում է վարչապետին):

Համայնքի ղեկավարը՝ ավագանու անդա՞մ

Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիով համայնքներում համայնքի ղեկավար կարող է ընտրվել միայն ավագանու կազմից, և նա համայնքի ղեկավար դառնալուց հետո շարունակում է մնալ ավագանու անդամ:

Այս կարգավորումը խնդրահարույց է համարվում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների կողմից, քանի որ համարվում է, որ համայնքի ղեկավարն առավել գործադիր ֆունկցիաներ է իրականացնում և չի կարող միաժամանակ լինել սեփական գործունեությունը վերահսկող ավագանու անդամ: Եթե համեմատենք պետական կառավարման հետ, ապա դա նման կլիներ նրան, որ վարչապետը միաժամանակ լիներ նաև ԱԺ պատգամավոր:

Տեղական ինքնակառավարման մեջ մասնագիտացած ՀԿ-ներն առաջարկում են սահմանել, որ համայնքի ղեկավար ընտրվելիս վերջինս դադարում է լինել ավագանու անդամ, և այդ մանդատը փոխանցվում է նույն կուսակցության ցուցակի հաջորդ համարին: Այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխություններով այս կանոնակարգման փոփոխություն նախատեսված չէ:

Կանանց և ըստ բնակավայրերի քվոտան

Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների ցուցակներում կանանց քվոտան նախքան 2021 թվականի ընտրությունների համար՝ 25, իսկ 2021 թվականից սկսված բոլոր ընտրությունների համար 30 տոկոս է: Այդուհանդերձ, այդ մեխանիզմների թերության արդյունքում նույնիսկ այդ թիվը (25 տոկոսը) չէր պահպանվել Գյումրիի և Վանաձորի պարագայում:

2021 թվականին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում էր ներդնել մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն, որ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիներում կանանց թիվը լինի 30 տոկոսից ոչ պակաս:

Միաժամանակ, 2021 թվականին շրջանառված նախագծով, նախատեսվում էր նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններում ըստ բնակավայրերի քվոտա: Մասնավորապես, ըստ նախագծի, ցանկացած միավորված (մի քանի բնակավայր ներառող) համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (ու դաշինքները) իրենց նախընտրական ցուցակում պետք է ունենան ներկայացուցիչներ համայնքի մեջ ներառված բնակավայրերի գոնե 50 տոկոսից:

Այսինքն՝ եթե համայնքը ներառում է, օրինակ, 5 բնակավայր, ապա ցուցակում պետք է լինեն առնվազն 3 բնակավայրերում վերջին կես տարին բնակվող թեկնածուներ:

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական:
Դիտել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ...
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք․ ՄԱՍ 2
Դիտել
Թագուհի Ղազարյան, Կարեն Սիմոնյան, Վահագն Մարտիրոսյան, Վարուժ...
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք․ ՄԱՍ 1
Դիտել
Գևորգ Գորգիսյան, Գարեգին Միսկարյան, Դանիել Իոաննիսյան...
Նարինե Դիլբարյան. Արտահերթ ընտրությունների արդյունավետությունը հնարավոր կլինի ապահովել միայն նոր Ընտրական օրենսգրքի պարագայում. «Ժամանակ»
Դիտել
Նարինե Դիլբարյան...
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր տեսլականը․ Էդմոն Մարուքյան
Դիտել
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն...
Քաղաքացիական հասարակության կարծիքը 2016թ․-ին ընդունված ընտրական օրենսգրքի վերաբերյալ
Դիտել
Քաղաքացիական հասարակություն...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: