Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում

2016 թ.-ի մայիսի 17-ին ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յունն ըն­դու­նեց «Պ­րո­բա­ցիա­յի մա­սին» օ­րեն­քը, ո­րով երկ­րում հիմք դրվեց պրո­բացիա­յին, և ս­տեղծ­վեց քրեա­կա­տա­րո­ղա­կան ծա­ռա­յութ­յու­նից ան­կախ պրո­բա­ցիա­յի ծա­ռա­յութ­յուն: Այս ինս­տի­տու­տի ներդ­նու­մը պայ­մա­նավոր­ված էր երկ­րում քրեա­կան ար­դա­րա­դա­տութ­յան ո­լոր­տում պատժո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նից վե­րա­կանգ­նո­ղա­կան ար­դա­րա­դատութ­յան անց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յամբ: ­Հան­ցանք կա­տա­րած անձանց վե­րա­կանգ­նումն ու սո­ցիա­լա­կան վե­րաին­տեգ­րումն ա­ռաջ­նային նշա­նա­կութ­յուն ու­նեն այս գա­ղա­փա­րի հա­մա­տեքս­տում։ Օ­րեն­քի ըն­դու­նու­մից ու ծա­ռա­յութ­յան գոր­ծու­նեութ­յան մեկ­նար­կից ի վեր, սա­կայն, Պ­րո­բա­ցիա­յի գոր­ծու­նեութ­յան գնա­հա­տում, որ­պես այդ­պի­սին, չի կա­տար­վել, չեն ու­սում­նա­սիր­վել ո­լոր­տի օ­րենսդ­րա­կան
հիմ­քերն ու դեռևս կար­գա­վո­րում պա­հան­ջող հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: ­Ծա­ռա­յութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը չի գնա­հատ­վել նաև պրակ­տի­կայում, ին­չը հնա­րա­վո­րութ­յուն կտար գոր­ծարկ­ման ա­ռա­ջին իսկ տարի­նե­րին նա­խան­շե­լու հիմ­նա­կան ռիս­կերն ու մար­տահ­րա­վեր­նե­րը: Չ­նա­յած Պ­րո­բա­ցիա­յի ծա­ռա­յութ­յու­նը հան­րութ­յանն ու ՀՀ ար­դարա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յա­նը ներ­կա­յաց­նում է ի­րա­կա­նացված աշ­խա­տանք­նե­րի վե­րա­բեր­յալ պար­բե­րա­կան հաշ­վետ­վություն­ներ, սա­կայն դրանք բո­վան­դա­կա­յին չեն և­ո­րա­կա­կան տվյալներ չեն պա­րու­նա­կում, չեն գնա­հա­տում արդ­յու­նա­վե­տութ­յունն ու հնա­րա­վոր ռիս­կե­րը: Ո­լոր­տի վե­րա­բեր­յալ ի­րա­կա­նաց­ված ա­ռա­վել հա­մա­պար­փակ ու­սում­նա­սի­րութ­յուն թերևս կա­րե­լի է հա­մա­րել ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշ­պա­նի՝ ՀՀ պրո­բա­ցիա­յի պե­տա­կան
ծա­ռա­յութ­յան գոր­ծու­նեութ­յան մշտա­դի­տար­կու­մը և դ­րա արդյունք­ներն ամ­փո­փող 2018 թվա­կա­նի զե­կույ­ցը: Այն ար­ձա­նագ­րել է, որ չնա­յած օ­րենսդ­րութ­յան մեջ ամ­րագր­վել է վե­րա­կանգ­նո­ղական ար­դա­րա­դա­տութ­յան գա­ղա­փա­րը, սա­կայն դեռևս լուրջ քայլեր պետք է ձեռ­նարկ­վեն դրա պրակ­տիկ կի­րա­ռե­լիութ­յու­նը պատշաճ ա­պա­հո­վե­լու հա­մար:
­Վե­րոնշ­յա­լի հա­մա­տեքս­տում հու­սադ­րող են ՀՀ քրեա­կա­տա­րո­ղա­կան և պ­րո­բա­ցիա­յի ո­լոր­տի 2019-2023 թթ.-ի ռազ­մա­վա­րութ­յու­նը և դ­րա ի­րա­կա­նաց­ման 2019-2023 թթ.-ի մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը, ո­րում ներ­կա­յաց­ված են ո­լոր­տի հիմ­նախն­դիր­ներն ու բա­րե­փո­խում­նե­րի ուղե­նիշ­նե­րը: ­Մաս­նա­վո­րա­պես, որ­պես բա­րե­փո­խում­նե­րի ա­ռաջ­նա­յին ու­ղե­նիշ, ի թիվս այլ­նի, նշվում են օ­րենսդ­րա­կան դաշ­տի կա­տա­րելա­գոր­ծու­մը, գոր­ծող ակ­տե­րը մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան չա­փո­րո­շիչնե­րին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լը, ինչ­պես նաև Պ­րո­բա­ցիա­յի ծա­ռայութ­յան գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րա­ցու­մը՝ հատկա­պես օ­րենսդ­րութ­յան շա­րու­նա­կա­կան զար­գա­ցու­մը, Պ­րո­բա­ցիա­յի ծա­ռա­յութ­յան կար­գա­վի­ճա­կի վե­րա­նա­յու­մը, սո­ցիա­լա­կան ե­րաշխիք­նե­րի նա­խա­տե­սու­մը, տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րով վե­րա­զի­նու­մը, պրո­բա­ցիա­յի շա­հա­ռու­նե­րի վե­րա­սո­ցիա­լա­կա­նա­ցու­մը: ­Ռազ­մա­վարութ­յունն ու գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ծրա­գիրն ար­դեն իսկ հաս­տատ­վել
են ՀՀ կա­ռա­վա­րութ­յան կող­մից, ին­չը թույլ է տա­լիս ակն­կա­լել սահման­ված նպա­տակ­նե­րի ու գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ի­րա­կա­նա­ցում:

Սույն հե­տա­զո­տութ­յու­նը կա­տար­վել է՝ հիմք ըն­դու­նե­լով Պ­րո­բացիա­յի ծա­ռա­յութ­յան շուրջ 4-ամ­յա գոր­ծու­նեութ­յան օ­րենսդ­րա­կան հիմ­քե­րի, պրակ­տիկ գոր­ծու­նեութ­յան արդ­յունք­նե­րի ու նա­խադրյալ­նե­րի, ինչ­պես նաև դեռևս առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րի ու­սումնա­սիր­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:
Ու­սում­նա­սի­րութ­յու­նը բաղ­կա­ցած է եր­կու մա­սից: Ա­ռա­ջին փուլում ու­սում­նա­սի­րութ­յան ա­ռար­կա են դար­ձել ո­լոր­տը կար­գա­վո­րող օ­րենսդ­րա­կան դաշտն ու հա­րա­կից օ­րենսդ­րութ­յու­նը՝ վեր հա­նելով առ­կա բա­ցե­րը, հա­կա­սութ­յուն­ներն ու ա­ռաջ­նա­հերթ բա­րե­փոխում­նե­րի ուղ­ղութ­յուն­նե­րը: Ըստ այդմ, ու­սում­նա­սի­րութ­յու­նը ցույց է տա­լիս ծա­ռա­յութ­յան արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յան և ­գոր­ծառույթ­նե­րի կա­տար­ման հիմ­նա­կան օ­րենսդ­րա­կան խո­չըն­դոտ­նե­րը:
Այս փու­լում ու­սում­նա­սի­րութ­յան հա­մար որ­պես տե­ղե­կատ­վության հիմ­նա­կան աղբ­յուր օգ­տա­գործ­վել են.
— «Պ­րո­բա­ցիա­յի մա­սին» ՀՀ օ­րեն­քը,
— քրեա­կան ար­դա­րա­դա­տութ­յան ո­լոր­տի օ­րենսդ­րա­կան կարգա­վո­րում­նե­րը՝ քրեա­կա­տա­րո­ղա­կան, քրեա­կան և ք­րեական դա­տա­վա­րութ­յան օ­րենսգր­քերը,
— քրեա­կան ար­դա­րա­դա­տութ­յան ո­լոր­տի վե­րոնշ­յալ օ­րենսգրքե­րի նա­խագ­ծե­րը,
— քրեա­կա­տա­րո­ղա­կան ու պրո­բա­ցիա­յի ո­լորտ­նե­րի ռազ­մավա­րութ­յու­նը,
— ՀՀ կա­ռա­վա­րութ­յան վե­րա­բե­րե­լի ո­րո­շում­նե­րը,
— ՀՀ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յան՝ ո­լոր­տի վե­րա­բերե­լի հրա­ման­նե­րը,
— պրո­բա­ցիա­յի ո­լոր­տի ու­սում­նա­սի­րութ­յուն­ներն ու առ­կա զեկույց­նե­րը,
— ի­րա­վա­սու մար­մին­նե­րին հաս­ցեագր­ված տե­ղե­կատ­վա­կան
հար­ցում­նե­րը։

­Հե­տա­զո­տութ­յան երկ­րորդ փու­լը հիմն­վում է Պ­րո­բա­ցիա­յի ծա­ռայութ­յան պրակ­տիկ գոր­ծու­նեութ­յան վրա. այն դեռևս ըն­թաց­քի մեջ է, արդ­յունք­նե­րը հնա­րա­վոր կլի­նի ներ­կա­յաց­նել կարճ ժա­մա­նակ անց: Ըն­թա­ցիկ փուլն ի­րա­կա­նաց­վում է պրո­բա­ցիա­յի ծա­ռա­յող­նե­րի ու շա­հա­ռու­նե­րի հետ նպա­տա­կա­յին ա­ռանձ­նազ­րույց-հար­ցազ­րույց­ների հի­ման վրա՝ նա­խա­պես մշակ­ված հար­ցա­թեր­թիկ­նե­րի մի­ջո­ցով: ­Ծա­ռա­յութ­յան պրակ­տիկ գոր­ծու­նեութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան
արդ­յունք­նե­րը վեր կհա­նեն ծա­ռա­յութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան աս­տի­ճա­նը շա­հա­ռու­նե­րի վե­րա­սո­ցիա­լա­կա­նաց­ման գոր­ծում, օ­րեն­քով նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ի­րա­գործ­ման ծա­վալ­ները, բաց­թո­ղում­ներն ու դրանց պատ­ճառ­նե­րը, ծա­ռա­յութ­յան նյութա­կան ռե­սուր­նե­րի ու պայ­ման­նե­րի վի­ճա­կը, դրանց առն­չութ­յամբ առ­կա հիմ­նախն­դիր­ներն ու անհ­րա­ժեշտ փո­փո­խութ­յուն­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը պե­տա­կան և­ոչ պե­տա­կան մար­մին­նե­րի հետ, կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նա­հար­ցերն ու ծա­ռա­յողնե­րի ծան­րա­բեռն­վա­ծութ­յու­նը:

Տես ավելին՝ https://epfarmenia.am