Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից սպառազինությամբ համալրումը համարում է առաջնահերթություն:
«ՀՀ զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրման գործընթացը եղել է և կլինի մեր առաջնահերթություններից մեկը, և այդ խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ բարեփոխումներ, «որոնք նույնպես իրականացվում են մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»:
«Զինված ուժերում մենք արդեն սկսել ենք լայնածավալ բարեփոխումները՝ բնականաբար, հաշվի առնելով ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ոլորտում ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, համապատասխան խորհրդակցություններ են ընթանում: Իսկ փորձագետների մակարդակով անհրաժեշտ շփումներն արդեն հաստատվել են»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
«Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, և Հայաստանը խիստ շահագրգռված է այդ հարցում»,- ընդգծել է Փաշինյանը:
Տես ավելին՝ https://www.1lurer.am