Հայաստան. օրենքը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

(Բեռլին) – Հայաստանի  խորհրդարանը 2020թ. մարտի 31-ին ընդունեց մի նախագիծ, որն իշխանություններին օժտում է վերահսկողության լայն լիազորություններով. օգտագործել բջջային հեռախոսների տվյալները՝ կորոնավիրուսի դեպքերին հետևելու համար, ասվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: Նախագիծը սահմանափակում է մասնավոր կյանքի իրավունքը և թույլ է տալիս իշխանություններին հասանելիություն ստանալ վիրուսակիր անձանց վերաբերյալ գաղտնի բժշկական տեղեկատվությանը:

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ով վարակման 663 դեպք: Կառավարությունը մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարել է արտակարգ դրություն, ինչպես նաև մարտի 24-ին ամբողջ երկրում հայտարարել է տեղաշարժի սահմանափակում, ձեռնարկել է նաև այլ միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

«Հայաստանի կառավարությունը բախվել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի, և տեխնոլոգիաները կարևոր դերակատարություն ունեն հանրային առողջության վերաբերյալ ուղերձները տեղ հասցնելու և առողջապահության հասանելիությունը խթանելու գործում»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիան:- Բայց միաժամանակ, իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի զանգվածային վերահսկողության կիրառումը չխաթարի մարդու իրավունքները»:

Խորհրդարանն օրենքն ընդունել է մարտի 31-ին այն բանից հետո, երբ այն նույն օրն ավելի վաղ այն չէր ընդունվել:

Օրենքը հեռահաղորդակցման ընկերություններից պահանջվում է իշխանություններին տրամադրել իրենց բոլոր հաճախորդների հեռախոսային տվյալները, այդ թվում հեռախոսահամարները և զանգեր կատարելիս ու տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս նրանց գտնվելու վայրը, ժամը և ամսաթիվը: Իշխանությունները պետք է այդ տվյալներն օգտագործեն COVID-19-ով վարակված և նրանց հետ սերտ շփում ունեցած մարդկանց հայտնաբերելու, մեկուսակցնելու կամ ինքնամեկուսացնելու և հսկողության տակ պահելու համար: Իշխանությունները տեղեկատվություն կստանան՝ պարտավորեցնելով առողջապահական ծառայություններ մարտուցող կազմակերպություններին իրենց փոխանցել «թեստավորված, վարակված, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած կամ բուժվող ու նրանց հետ շփումներ ունեցած մարդկանց» տվյալները:

Կառավարությունն ասում է, որ օրենքը թույլ կտա իշխանություններին հավաքել միայն հեռախոսային զանգերի մասին տվյալների, և որ իրենք հասանելիություն չեն ունենա հաճախորդների անձնական հաղորդակցությունների բովանդակությանը: Բայց այդպիսի տեղեկատվությունը կարող է պարունակել զգայուն և բացահայտող տվյալներ անձի ինքնության, գտնվելու վայրի, վարքագծի, կապերի և գործունեության վերաբերյալ, ասում է Human Rights Watch-ը։

Չնայած համաճարակը կանխելու համար մասնավոր կյանքի իրավունքի սահմանափաումները կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որպեսզի այդ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ:

Օրենքը պահանջում է, որ զանգերի ձայնագրությունները և ձեռք բերված այլ տվյալները ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո: Այնուամենայնիվ, կառավարությունը պետք է դիտարկի նաև խիստ սահմանափակումների կիրառումը հեռախոսային տվյալների հավաքագրման, դրանց օգտագործման կամ մշակման նպատակների, ինչպես նաև այն կառույցների կամ պաշտոնատար անձանց համար, որոնք կարող են հասանելիություն ստանալ այդ տեղեկատվությանը: Մարդիկ պետք է նաև տեղեկացվեն իրենց տվյալների հավաքագրման մասին:

Կառավարությունը նաև պետք է ստեղծի անվտանգության խիստ կանոնակարգեր՝ նվազեցնելու համար տվյալների արտահոսքի ռիսկերը և պաշտպանելու մարդկանց թվային անվտանգությունը, ասվում է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ:

Եթե արտակարգ դրությունը երկար պահպանվի, կառավարությունը պետք է պարբերաբար դիտարկի այլևս ոչ անհրաժեշտ հեռախոսային տվյալների ոչնչացման հարցը:

Ակտիվիսները քննադատել են նախագիծը՝ որպես ոչ անհրաժեշտ և արդյունավետ միջոց վիրուսի տարածումը կանխարգելելու համար:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես մտահոգություն է հայտնել օրենքում մարդու իրավունքների բավարար երաշխիքների բացակայության մասին։

Հայաստանի խորհրդարանում քննարկում են օրենքի նախագիծը, որը թույլ կտա միջամտել մասնավոր կյանքի իրավունքին

Click to expand Image

Հայաստանի խորհրդարանում քննարկում են օրենքի նախագիծը, որը թույլ կտա միջամտել մասնավոր կյանքի իրավունքին  © 2020 ՀՀ Ազգային ժողով

Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է հեռահաղորդակցության և բժշկական տեղեկատվության գաղտնիությունը: Միջազգային իրավունքը, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, նույնպես պաշտպանում են «մասնավոր կյանքը, ընտանիքը, տունը և նամակագրությունը» կամայական և անօրինական միջամտությունից: Հայաստանը երկուսն էլ ստորագրել է, բայց մարտի 20-ին արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարտավորություններից շեղվելու կամ բացառաթյունների մասին հայտարարություն է ներկայացրել:

«Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հարգել են COVID-19-ով վարակված պացիենտների մասնավոր կյանքի իրավունքը,- ասել է Գոգիան:- Բայց, որպեսզի չխաթարեն վստահությունը, որն անհրաժեշտ է հանրային առողջապահական արդյունավետ արձագանքի համար, նրանք պետք է բացատրեն, թե ինչպես են շարունակելու դա անել և երաշխավորեն, որպեսզի թվային հսկողության այս միջոցները խիստ համահունչ լինեն մարդու իրավունքների՝ վաղուց հաստատված երաշիքներին»:

Տես ավելին՝ https://www.hrw.org/hy