2015թ.-ից «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (այսուհետ` ԽԵ) իրականացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2014- 2016թթ. եւ 2017-2019 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ զինված ուժերում (այսուհետ` ԶՈւ) մարդու իրավունքների վիճակի եւ
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության (այսուհետ` ՊՆ) գործողությունների մշտադիտարկում: Կազմակերպությունը հավատացած է, որ սեկտորալ մշտադիտարկումներն առավել արդյունավետ են եւ հնարավորություն են տալիս անգամ սեղմ միջոցների առկայության պարագայում իրականացնել ոլորտի
թիրախային եւ խորքային ուսումնասիրություն: Վերջին տարիներին միջազգային եւ տեղական հեղինակավոր կառույցների զեկույցներում հաճախ են նշվում ՀՀ ԶՈւ-ում մահվան, խոշտանգումների եւ վատ
վերաբերմունքի դեպքերի, դրանց կապակցությամբ տարվող քննության արդյունավետության, արդար դատաքննության իրավունքի իրացման պայմանների եւ դատական համակարգի անկախության ու անկողմնակալության շուրջ խնդիրները: Այս լրջագույն խնդիրների առկայության մասին են վկայում ոչ միայն
իրավապաշտպան խմբերի հայտարարություններն ու զեկույցները, այլեւ հեղինակավոր միջազգային կառույցների (Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), Խոշտանգումների դեմ կոմիտեի (ԽԴԿ)) կողմից պարբերաբար բարձրաձայնվող հարցադրումները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռներն ու դրանց կատարողականների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումները:
Տես ավելին` http://www.e-rights.am