Վերլուծաբան. “Կուսակցությունների մասին” օրենքի փոփոխությունները կոչված են վերացնելու վերջին տասնամյակների երեւույթները Հայաստանի կուսակցական կյանքում

Արմինֆո. “Կուսակցությունների մասին” օրենքի փոփոխությունները կոչված են վերացնելու Հայաստանի կուսակցական կյանքում վերջին տասնամյակներին տեղ գտած երեւույթները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

Հոկտեմբերի 18-ից Ազգային ժողովում ընթանում են “Կուսակցությունների մասին” սահմանադրական օրենքի շուրջ լսումներ՝ “Իմ քայլը” դաշինքի նախաձեռնննությամբ։

“Նման լսումների ու քննարկումների անցկացումը խորհրդարանում միանգամայն դրական է և շատ կարևոր։  Ամենակարեւորն այնտեղ տարբերկազմակերպությունների և քաղաքական ուժերի փորձագետների առկայությունն է: Հնչել են շատ լավ ելույթներ։ Ես իմ ելույթում նշել եմ նման հարցեր  քննարկելու հասարակության պատրաստակամությունը,  ինչպես նաև այն, որ “Կուսակցությունների մասին” օրենքը պետության կառուցման հիմնական օրենքներից մեկն է”, — նշել է նա։

Վերլուծաբանը “Կուսակցությունների մասին” օրենքում ակնկալվող փոփոխությունների նպատակները հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում, քանի որ այսօր ամենաբարդ խնդիրն այն չափանիշներն են, որոնցով ընտրվել են այս կամ այն տեսակետները, որոնք ենթադրվում է արտացոլել խմբագրված օրենքում: Սարգսյանը  մեկ այլ լուրջ խնդիր է համարում է մեկ անձի վրա հիմնված “մեկ մարդու կուսակցությունների” գոյությունը ։  Նրա գնահատմամբ՝ սկսած 1995 թվին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրություններից եւ վերջացրած 2018-ի ընտրություններով, երկրում կուսակցությունները ստեղծվել են ազատ ընտրությունների բացակայության պայմաններում:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, ընտրությունների փաստացի բացակայության պայմաններում քաղաքական ուժերի գործունեությունը լիովին իմաստազրկվել է։  Այսպիսով, հայաստանյան քաղաքական կուսակցություններն իրենց առջև նպատակ էին դնում ոչ թե հաղթել ընտրություններում, այլ բոլորովին այլ նպատակներ և, համապատասխանաբար, բոլորովին այլ գործունեություն էին ծավալում։  Ընդ որում, կուսակցությունների մեծ մասն ընտրություններին, ընդհանրապես, չի մասնակցել։  Եվ, չնայած օրենքում երկու անգամ անընդմեջ չմասնակցող կուսակցությունների փակման անհրաժեշտության մասին հստակ դրույթի առկայությանը, ոչ մի կուսակցություն այդպես էլ չի փակվել։

Այս իմաստով, հաշվի առնելով, որ հենց “Կուսակցությունների մասին” օրենքն է կոչված  շտկելու նման անթույլատրելի իրավիճակը, Սարգսյանը այն գնահատում է որպես հիմնարար։  Նրա կարծիքով՝ այս օրենքի միջոցով հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգի արմատական վերափոխումը, ինչպես նաև ի հայտ կգա նոր կուսակցական համակարգի կայացման հնարավորություն։

“Այս լույսի ներքո՝ անհրաժեշտ եմ համարում ոչ միայն պահպանել, այլև գործուն կերպով կիրառել այն դրույթը, որի համաձայն, ընտրություններին չմասնակցող կուսակցությունների գործունեությունը պետք է դադարեցվի։  Հակառակ դեպքում՝ հին, գոյություն չունեցող կուսակցությունները քարտ-բլանշ կստանան։ Այս լույսի ներքո՝ ինձ շատ է զարմացնում, երբ իշխող ուժի ներկայացուցիչները պատրաստ են համաձայնել նման քարտ բլանշի՝ դա հիմնավորելով իրենց հավատարմությամբ  լիբերալ արժեքներին։ Անհասկանալի է, թե ինչն այստեղ ազատականացնել, քաղաքական կամայականությու՞նը։  Հենց դա է այսօր շարունակում մնալ խնդիրների խնդիրը”, — ամփոփել է Սարգսյանը։

Տես ավելին՝ https://arminfo.info