Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասի զեկույցը Հայաստան այցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ / ԺՆԵՎ (սեպտեմբերի 22, 2017 թ.) – Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը Հայաստանում է լինելու Առողջության (իրավունքի) հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը: Նա գնահատելու է, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը:

«Այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված»,- ասել է պարոն Պուրասը, որն առողջության (իրավունքի) հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներից առաջինն է, որ այցելում է Հայաստան:

Տես ավելին՝ https://www.ohchr.org