Ծրագրի Մասին
Բարեփոխումները գրված են լինում երկարաշունչ ու բարդ փաստաթղթերում, տարատեսակ օրենքներում ու նախագծերում, որոնցից գլուխ հանելը խորը մասնագիտական հմտություններ է պահանջում:
Հենց այս խնդիրը լուծելու և բարեփոխումներն ավելի հասկանալի դարձնելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել է Reforms.am կայքը, որը հիմնականում նախատեսված է հետաքրքրված քաղաքացիների ու լրագրողների համար:
Կայքում առկա են թեմատիկ բաժիններ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կոնկրետ ոլորտի կամ ենթաոլորտի: Ամեն բաժնում ոլորտային մասնագետը հանրամատչելի կերպով ամփոփել է կոնկրետ բարեփոխման հետ կապված հիմնական տեղեկությունները։
Reforms.am-ի ամեն բաժնում կգտնեք՝
- Փոփոխության հակիրճ նկարագրությունը, որտեղ գրված է, թե ընդհանուր ինչն է փոփոխվում,
- Փոփոխության երկար նկարագրությունը, որտեղ նշված է, թե երբ և ինչպես է փոփոխվում,
- Փոփոխության հետ կապված փաստաթղթեր և հղումներ,
- Ինչպես նաև տեղեկություններ բարեփոխումներն իրականացնողների, պատասխանատուների և այդ ոլորտի հիմնական դերակատարների կարծիքների մասին:
Արդյունքում, Reforms.am-ի օգնությամբ մի քանի րոպեների ընթացքում կկարողանաք ըմբռնել մի ամբողջ ոլորտի բարեփոխման էությունը, տրամաբանությունն ու ժամանակագրությունը: