Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում դատաիրավական համակարգի զարգացումը մեկնարկել է 1995 թ. Սահմանադրության ընդունմամբ։

Սահմանադրությունն ամրագրեց իշխանության երեք՝ դատական, օրենսդիր և գործադիր ճյուղերի տարանջատումը, ինչպես նաև ձևավորեց Սահմանադրական դատարան և Արդարադատության խորհուրդ՝ իբրև դատական համակարգի բարձրագույն մարմին։

1996 թվականին ՀՀ նախագահը ձևավորեց դատաիրավական առաջին բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովը՝ տալով Դատական և իրավական բարեփոխումների ծրագրի հայեցակարգի մշակման գործընթացի մեկնարկը։ 1997 թ.-ին պատրաստ էր և հաստատվեց ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխման ժամանակացույցը։

Ծրագրին համապատասխան՝ հետագա տարիներին ընդունվեցին ժամանակացույցով նախատեսված հիմնական իրավական ակտերը։ 

Հետագայում դատական և իրավական ոլորտում բարեփոխումներն իրականացվեցին հիմնականում երեք ծրագրերի շրջանակներում՝ Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թթ. ռազմավարական գործողությունների ծրագիրը և  Դատական և իրավական բարեփոխումների 2012-2017 թթ. ռազմավարական ծրագիրը։ 2019 թվականին ընդունվեց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը գտնվում է իրականացման փուլում։

Անկախացման առաջին տարիներից ի վեր դատաիրավական ոլորտի հիմնական խնդիրներն են եղել դատարանների անկախությունը՝ ներառյալ գործադիր իշխանությունից, և կոռուպցիայի կանխարգելումն ու ֆինանսավորումը, արդյունավետությունը, պրոֆեսիոնալիզմը։

2018 թ. հեղափոխությունից հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները ստացան առաջնային նշանակություն։ 

2019-2023 թթ․-ի բարեփոխումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվեց իրականացնել շրջադարձային բարեփոխումներ մի շարք հարցերի՝ ներառյալ արդարադատության համակարգում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի 

ոլորտում, որի առկայությունը արձանագրել են միջազգային և ներպետական իրավապաշտպան համակարգերը, և մանրամասն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը իր 2013 թվականի Արդար դատաքննության իրավունքի մասին զեկույցով։ Այլ կարևորագույն խնդիրներից են դատարանների ներքին և արտաքին անկախությունը, անաչառությունը, արդյունավետությունը, մատչելիությունը, հանրության շրջանում դատարանների հանդեպ վստահության բարձրացումը։

Որպես դատաիրավական բարեփոխումների իրականացման հիմնական ուղղություններ են նախանշվել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը, սահմանադրական և սահմանադրական արդարադատության բարեփոխումները, իրավապահ համակարգի և դատական համակարգի բարեփոխումները։ 

Դատաիրավական բարեփոխումների առանցքային ուղղություններից է անցումային արդարադատության գործիքակազմի կիրարկումը։

Ծրագրով, որպես անցումային արդարադատության հիմնական գործիք, նախատեսվել է ճշմարտության բացահայտման գործիքը, որի նպատակն է հավաքել և վերլուծել տեղեկություններ նախկինում տեղի ունեցած իրավունքների խախտման վերաբերյալ, փորձել վերականգնել տուժողների իրավունքները, գնահատական տալ անցյալին և կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Այս ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և այլ հարակից օրենքների նախագիծը։

2019 թ. մայիսի 25 -ին Ազգային ժողովն անցկացրեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ, որի նպատակն էր ձևավորել պատկերացում, թե ինչպես են հանրության տարբեր շրջանակները գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ ակնկալիքներ են առկա: Լսումների ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության տարբեր գործիքներ՝ ներառյալ վեթինգը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետագայում հանդես եկան Արդյունավետ վեթինգ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթով, որով առաջարկվում է ընդունել «Վեթինգի մասին» օրենք, սահմանադրական հրատապ բարեփոխումներ իրականացնելուց հետո ձևավորել վեթինգ իրականացնող մարմիններ, իրականացնել դատավորների վեթինգ՝ առաջնահերթությունը տալով Սահմանադրական, Վճռաբեկ դատարաններին և Բարձրագույն դատական խորհրդին։ Զուգահեռաբար առաջարկվում էր իրականացնել դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում, նոր դատավորների նշանակում։

Ծրագրով չնախատեսվեց վեթինգի իրականացում՝ որպես այդպիսին, փոխարենը ձևակերպվեցին մի շարք այլ օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ, որոնք կնպաստեին դատական համակարգի առողջացմանը։ 

Այսպես, 2020 թ. մարտին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին 2018 թ. ընդունված նոր Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում, որոնցով սահմանվեց դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման օրենսդրական գործիքակազմ, ըստ որի դատավորների բարեվարքությունը նախատեսվում է ստուգման ենթարկել հետևյալ բաղադրիչներով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում)։

Ի թիվս այլ կառուցակարգային փոփոխությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվեց լիազորություն՝ պահանջել և ստանալ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն, հարուցել կարգապահական վարույթ։ Սահմանվեց Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ձևավորման կարգը, որի ութ անդամներին ընտրում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը։ Անդամներից երկուսը պետք է լինեն ոչ դատավոր անդամ՝ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված թեկնածուներից։ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է նաև Դատավորների գործունեության գնահատման և  Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներին։ 

Դատական համակարգի բարեփոխումների մեկ այլ ուղղություն է մասնագիտական դատարանների ձևավորումը՝ նոր դատավորների համալրմամբ։

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի, մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից քննության համակարգի ձևավորմանն ուղղված օրենսդրական նախագծեր։

ՀՀ Ազգային ժողովը փետրվարին ընդունեց օրենսդրական փաթեթ, որով նախատեսվեց մինչդատական քրեական վարույթի գործերի քննության համար քրեական մասնագիտացման առանձին դատավորների համակարգի ձևավորում։ Օրենքը ՀՀ նախագահի կողմից դեռևս չի ստորագրվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։ 

Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ, իրականացվել են մի շարք կառուցակարգային և մասնագետների համալրվածության փոփոխություններ։

Այսպես, 2020 թ. հունիսին Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվեցին Հրայր Թովմասյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից ազատվեցին երեք դատավորներ։ 

Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից վեցը Բարձրագույն դատական խորհրդի անդամ են դարձել 2019 թ․-ից հետո, նրանցից չորսին ընտրել է Ազգային Ժողովը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) կողմից Հայաստանի բնակչության շրջանում 2021 թ. իրականացրած հետազոտության համաձայն` դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցված անձանց 31, իսկ Սահմանադրական դատարանի աշխատանքը՝ 29 տոկոսը: Ըստ Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության տվյալների (հավաքագրված 2019 թ.)՝ դատարանները և դատավորները բնակչության կողմից համարվել են առավել կոռումպացված համակարգեր։ Իսկ ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի  «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում 2020 թ. իրականացված հետազոտության՝ դատարանների հանդեպ վստահությունը կազմել է 22 տոկոսով։ Առավել ցածր է գնահատվել միայն կուսակցությունների հանդեպ վստահությունը։ «Կովկասյան բարոմետր» հետազոտության 2017 թ. տվյալներով դատարանների հանդեպ վստահությունը կազմել է 16 տոկոս։ Կրկին դատական համակարգը գնահատվել է որպես առավել ոչ վստահելի համակարգերից մեկը։ 2017 թ. տվյալներով Դատարաններից առավել ցածր է գնահատվել վստահությունը Ազգային ժողովի, լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Դատաիրավական բարեփոխումների մեկնարկը

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում դատաիրավական համակարգի զարգացման մեկնարկը կարելի է համարել 1995 թվականը, երբ ընդունվեց  Սահմանադրությունը։ 

Սահմանադրությունն ամրագրեց իշխանության երեք՝ դատական, օրենսդիր և գործադիր ճյուղերի տարանջատումը, ինչպես նաև ձևավորեց Սահմանադրական դատարան և Արդարադատության խորհուրդ՝ որպես դատական համակարգի բարձրագույն մարմին։ 

1996 թ. ՀՀ նախագահը ձևավորեց դատաիրավական առաջին բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովը՝ տալով Դատական և իրավական բարեփոխումների ծրագրի հայեցակարգի մշակման գործընթացի մեկնարկը։ 1997 թ. պատրաստ էր և հաստատվեց ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխման ժամանակացույցը։ Որոշմամբ նախատեսվում էր՝ ա) մինչև 1998 թվականի հունիս ամիսը, դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին համապատասխան, լուծել դատարաններին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և իրավապահ այլ մարմիններին անհրաժեշտ շենքերի հատկացման և նյութատեխնիկական ապահովման հարցերը, բ) մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսը առաջարկություններ ներկայացնել ուղղիչ աշխատանքային հիմնարկները և քննչական մեկուսարանները Արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու մասին:

Ծրագրին համապատասխան, հետագա տարիներին ընդունվեցին հիմնական իրավական ակտերը՝ Քաղաքացիական, Քաղաքացիական դատավարության, Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերը, Դատարանակազմության, Դատախազության, Փաստաբանական ծառայության մասին օրենքները, Դատարանի վճիռների և վճիռների կատարման մասին օրենքը (ընդունվել է որպես Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենք), Դատավորի կարգավիճակի մասին օրենքները և այլն։ 

Հետագայում դատական և իրավական ոլորտում բարեփոխումները իրականացվեցին հիմնականում երեք ծրագրերի շրջանակներում՝ Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թթ. ռազմավարական գործողությունների ծրագիրը, Դատական և իրավական բարեփոխումների 2012-2017 թթ. ռազմավարական ծրագիրը, Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։

2009-2011 թթ. Դատաիրավական բարեփոխումների ծրագրի հիմնական նպատակն էր կատարելագործել ՀՀ դատաիրավական համակարգը, մասնավորապես` 

1) անկախ և հաշվետու արդարադատության ապահովումը. 2) կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը. 3) արդարադատության մատչելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովումը. 4) դատական ակտերի կատարման բարելավումը. 5) դատաիրավական համակարգի օրենսդրության և ռազմավարության բարելավումը: Այս ծրագրի հիմքում դրվեց նաև Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2017 թթ. ռազմավարական ծրագիրը ճանաչեց, որ դեռևս լուծված չէ արդար և արդյունավետ դատական իշխանության ապահովման հիմնախնդիրը, իսկ դատավորների «անկախության սահմանափակումները թե՛ արտաքին, թե՛ ներքին ներգործության հետևանք են, իսկ դրանց պատճառներն ունեն թե՛ գործառութային, թե՛ կառուցակարգային բնույթ»։ Արձանագրվեց, որ 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրով նախատեսված որոշ միջոցառումներ չեն կենսագործվել, և որպես հիմնական պատճառ նշվեց համապատասխան ֆինանսական միջոցների անբավարարությունը։

Իբրև այս ծրագրի նպատակներ ամրագրվեցին 1) արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովումը, 2) քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացումը, 3) վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը, 4) քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացումը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործումը, 5) դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացումը, 6) փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովումը, 7) դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումը, 8) արբիտրաժային, նոտարական և հանրային ռեգիստրների վարման համակարգերի արդյունավետության բարձրացումը, 9) իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցումը:

 

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը

2018 թ. հեղափոխությունից հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները ստացան առաջնային նշանակություն։ 2019 թ. կառավարության ծրագիրն արձանագրեց ՀՀ ում դատական համակարգի անկախության և արդյունավետության բացակայության խնդիրները։ Ըստ կառավարության ծրագրի՝ դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններին իջեցվող ապօրինի հրահանգները։ Ամրագրվեց, որ կառավարությունը բացառում է իշխանական կամ որևէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը, սակայն այն պետք է կարողանա նաև բացառել դատավորների կողմից անձնական, նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով առաջնորդվելու հնարավորությունը։ Նշված ծրագրով և կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով կառավարությունը հանձն առավ մշակել և իրագործել դատաիրավական բարեփոխումները։

2019 թվականին ընդունվեց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, որին համապատասխան ընդունվեցին Դատաիրավական բարեփոխումների գործողությունների ծրագրերը 2019-2020 և 2021-2023 թվականների համար, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման և արդիականացման գործողությունների ծրագիրը։ 

Անկախացման առաջին տարիներից ի վեր դատաիրավական ոլորտի հիմնական խնդիրներն են եղել դատարանների անկախությունը՝ ներառյալ գործադիր իշխանությունից, և կոռուպցիայի կանխարգելումը և ֆինանսավորումը, արդյունավետությունը, պրոֆեսիոնալիզմը։ Ծրագրով արձանագրվեց նախկինում իրականացված դատաիրավական բարեփոխումների հատվածային բնույթը, համակարգային բարեփոխումների բացակայությունը։ Ծրագիրը նաև արձանագրեց, որ չնայած իրականացված բազմաթիվ գործողություններին, դրանք չեն հանգեցրել «ո՛չ համակարգային բարեփոխումների, ո՛չ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման, ո՛չ դատարաններում և իրավապահ մարմիններում կոռուպցիոն երևույթների վերացման»։

2019-2023 թթ․-ի բարեփոխումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվեց իրականացնել շրջադարձային բարեփոխումներ մի շարք հարցերի՝ ներառյալ արդարադատության համակարգում համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի 

ոլորտում, որի առկայությունը արձանագրել են միջազգային և ներպետական իրավապաշտպան համակարգերը, և մանրամասն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը իր 2013 թ. Արդար դատաքննության իրավունքի մասին զեկույցում։ Այլ կարևորագույն խնդիրներից են դատարանների ներքին և արտաքին անկախությունը, անաչառությունը, արդյունավետությունը, մատչելիությունը, հանրության շրջանում դատարանների հանդեպ վստահության բարձրացումը։

Դատաիրավական բարեփոխումների իրականացման հիմնական ուղղություններն են նախանշվել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառումը, Սահմանադրական բարեփոխումները և Սահմանադրական արդարադատության բարեփոխումները, իրավապահ համակարգի բարեփոխումները և դատական համակարգի բարեփոխումները։

Մասնավորապես, Ծրագրի ռազմավարական ուղղություններն էին, ի թիվս այլի,

  •  Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը,
  • Սահմանադրական բարեփոխումների անցկացումը,
  • Ընտրական օրենսդրության բարեփոխումը,
  • Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը,
  • Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը,
  • Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգը,
  • Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը,
  • Իրավապահ համակարգի բարեփոխումը,
  • Քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը,
  • Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումը,
  • Վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը,
  • Սնանկության ոլորտի բարեփոխումները,
  • Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը,
  • Նոտարական համակարգի արդյունավետության բարձրացումը,
  • Փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը,
  • Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումները:

Անցումային արդարադատությունը

Դատաիրավական բարեփոխումների առանցքային ուղղություններից է անցումային արդարադատության գործիքակազմի կիրարկումը։

Ծրագրով, որպես անցումային արդարադատության հիմնական գործիք, նախատեսվել է ճշմարտության բացահայտման գործիքը, որի նպատակն է հավաքել և վերլուծել տեղեկություններ նախկինում տեղի ունեցած իրավունքների խախտման վերաբերյալ, փորձել վերականգնել տուժողների իրավունքները, գնահատական տալ անցյալին և կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Այս աշխատանքները նախատեսվում է իրականացնել հետևյալ երեք ուղղություններով՝

  • հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ, 
  • դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,
  • ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը։ 

Արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2020 թ. մայիսին հանրային քննարկման են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով ամրագրվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններ ձևակերպելու նպատակով ստեղծված Հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների սահմանները, հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները։  

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ առաջարկել են ընդլայնել փաստագրման ենթակա դեպքերը և նվազեցնել հանձնաժողովի ձևավորման գործընթացում քաղաքական նպատակահարմարությունների ազդեցությունը։ 

2019 թ. մայիսի 25 -ին Ազգային ժողովն անցկացրեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ, որի նպատակն էր ձևավորել պատկերացում, թե ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը հանրության տարբեր շրջանակները, և ինչ ակնկալիքներ կան այդ գործընթացից: Լսումների ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության տարբեր մոտեցումներ և գործիքներ՝ ներառյալ վեթինգը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետագայում հանդես եկան արդյունավետ վեթինգ իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթով, որով առաջարկվում էր խորքային ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե գործող դատական համակարգում (բոլոր դատական ատյանները, Բարձրագույն դատական խորհուրդ), ինչպես նաև նոր ստեղծվելիք դատարաններում նոր դատավորների ի՞նչ կրիտիկական զանգված պետք է ավելանա, որպեսզի փոխվի դատարանների աշխատանքի որակը և արդարադատության որակի տեսակարար կշիռը,

ընդունել «Վեթինգի մասին» օրենք, Սահմանադրական հրատապ բարեփոխումներ իրականացնելուց հետո ձևավորել վեթինգ իրականացնող մարմիններ, իրականացնել դատավորների վեթինգ՝ առաջնահերթությունը տալով Սահմանադրական, Վճռաբեկ դատարաններին և Բարձրագույն դատական խորհրդին։ Զուգահեռաբար, առաջարկվում էր իրականացնել դատավորների նոր թեկնածուների վերապատրաստում և ցուցակի կազմում, նոր դատավորների նշանակում։

Ծրագրով չնախատեսվեց վեթինգի իրականացում՝ որպես այդպիսին, փոխարենը ձևակերպվեցին մի շարք այլ օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններ, որոնք կարող են նպաստել դատական համակարգի առողջացմանը։

Այսպես, 2020 թ. մարտին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին 2018 թ. ընդունված նոր Դատական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում։ Լրացումներով ամրագրվեց դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման օրենսդրական գործիքակազմը, ըստ որի՝ դատավորների բարեվարքությունը նախատեսվում է ստուգման ենթարկել հետևյալ բաղադրիչներով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում)։

Ի թիվս այլ կառուցակարգային փոփոխությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվեց լիազորություն՝ պահանջել և ստանալ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն, հարուցել կարգապահական վարույթ։

Դատավորների վեթինգի համակարգին, ըստ բնակչության շրջանում իրականացված հետազոտության, հավանության են տվել հարցվածների 58 տոկոսը։

 

Օրենսդրական փոփոխությամբ նաև սահմանվեց Դատավորների ընդհանուր ժողովի երեք հանձնաժողովների՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի ձևավորման, անդամների լիազորությունների դադարեցման կարգը։ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ մեկտեղ, վերապահվեց կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը։ 

Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ութ անդամներին ընտրում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով։ Անդամներից երկուսը պետք է լինեն ոչ դատավոր անդամ՝ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված թեկնածուներից։  Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ (մեկը՝ Վճռաբեկ դատարանից, երկուական Վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններից), երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ (մեկական Վճռաբեկ, Վերաքննիչ և առաջին ատյանի դատարաններից), երկուսը` իրավաբան գիտնականներ:

Դատավորների գործունեության գնահատման և  Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով։

Դատական համակարգի բարեփոխումների մեկ այլ ուղղություն է մասնագիտական դատարանների ձևավորումը՝ նոր դատավորների համալրմամբ։

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի, մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից իրականացնելու համակարգի ձևավորմանն ուղղված օրենսդրական նախագծեր։

Ըստ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների՝ դատական համակարգում հակակոռուպցիոն դատարանների ձևավորման մասին օրենսդրական փաթեթները ունեին լրամշակման կարիք, որպեսզի ապահովվի թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման պարտադիրությունը, սահմանվեն ՀՀ դատական դեպարտամենտի և Բարձրագույն դատական խորհրդի պարտավորությունը ապահովելու դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը, փոփոխվեն և լրացվեն Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, մասնավորապես, ի թիվս այլի, նախատեսվի, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորն իր մասնագիտական գործունեության ընթացքում չպետք է ենթարկված լինի իր գործունեության հետ կապված պատասխանատվության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննության առարկա դառնա թեկնածուի գիտական աստիճանի ստացման և աշխատանքային ստաժի օրինականությունը։ 

2021 թ. հունվարի 14-ի կառավարության նիստին ՀՀ վարչապետը հայտնեց, որ Հայաստանը մտնում է դատական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ։ Նիստին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթներին։

2021 թ. փետրվարին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց այս օրենսդրական փաթեթը, որով նախատեսվեց մինչդատական քրեական վարույթի գործերի և ՀՀ տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննության համար քրեական մասնագիտացման առանձին դատավորների համակարգի ձևավորում։

ՀՀ նախագահը չի ստորագրել նշված օրենքները և ուղարկվել է ՀՀ Սահմանադրական դատարան Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

2021 թ. ապրիլի 14-ին ընդունվեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթը։

Ըստ նոր կարգավորումների՝  Հակակոռուպցիոն դատարանին ենթակա են լինելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Հակակոռուպցիոն դատարանը պետք է գործի առնվազն 25 դատավորի քանակով, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում գործը քննում են կոռուպցիոն հանցագործությունների քննության կամ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով քննության մասնագիտացում ունեցող դատավորները: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը գործում է կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացման՝ առնվազն 6, իսկ պետական շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործերով մասնագիտացման՝ առնվազն 4 դատավորի թվակազմով։

Հակակոռուպցիոն դատարանների գործարկումից հետո առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների վարույթում գտնվող և հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին ենթակա գործերը պետք է փոխանցվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններին:

Օրենքը նաև սահմանում է Հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորների բարեվարքության ստուգման ընթացակարգ և բարեվարքության ստուգման լրացուցիչ պահանջներ, մասնավորապես՝ եթե նրանք եղել են դատավոր, իրավապահ համակարգի ծառայող կամ փաստաբան։ ՀՀ նախագահը դեռևս չի ստորագրել այս օրենքները։ 

Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ, իրականացվել են մի շարք կառուցակարգային փոփոխություններ։ 

Այսպես, 2020 թ. հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխություններով դադարեցին Հրայր Թովմասյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից ազատվեցին երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը։ Որպես Սահմանադրական դատարանի անդամներ ընտրվեցին Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը։

Արդարադատության նախարարը սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով։ Վենետիկի հանձնաժողովը դիտարկել է առաջադրված հարցադրումները դատավորների անկախության եվրոպական չափորոշիչների լույսի ներքո։ Հանձնաժողովը կարծիք էր հայտնել, որ թեև Սահմանադրական դատարանի՝ 2015 թ. Սահմանադրության կարգավորումներին համապատասխանեցումը ցանկալի է, որ իրականացվի դատավորների «սովորական» փոխարինման միջոցով, սակայն նաև ճանաչել է իշխանությունների իրավասությունը ապահովել Սահմանադրական դատարանի համապատասխանությունը Սահմանադրությանը ողջամիտ ժամկետներում։ Ուստի ընդունելի է համարել իշխանությունների որոշումը իրականացնել անդամների փոփոխությունը՝ պայմանով, որ այդ գործընթացը կհավասարակշռի բախվող շահերը և տեղի չի ունենա անակնկալ կերպով և անմիջապես, այլ անցումային ժամանակաշրջանի միջոցով, ինչը չի վտանգի դատարանի անկախությունը։ Անցումային ժամանակահատվածի կիրառում է առաջարկվել նաև Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարման հարցում։

Բարձրագույն դատական խորհրդի տասը անդամներից վեցը Բարձրագույն դատական խորհրդի անդամ են դարձել 2019 թ․-ից հետո, նրանցից չորսին ընտրել է Ազգային ժողովը։

Documents

Links

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հայաստանում վեթթինգի մեխանիզմի կիրառման վերաբերյալ հարցեր
See the original
Սոսի Թաթիկյան...
Նկատառումներ և առաջարկներ «ՀՀ փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ
See the original
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Բաց հասարակո...
LIVE. Անցումային արդարադատության շուրջ․ քննարկում
See the original
Արուսյակ Ջուլհակյան, Արմենակ Մինասյանց...
Հարցազրույց Սոսի Թաթիկյանի հետ
See the original
Սոսի Թաթիկյան...
Հանրային քննարկում. Դատաիրավական բարեփոխումներ
See the original
Էդմոն Մարուքյան, Վահրամ Մարտիրոսյան, Արթուր Ղազինյան, Հովհան...
Կայացավ մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկումը
See the original
Կարեն Զոդոյան, Սրբուհի Գալյան, Հայկուհի Հարությունյան, Լուսի...
Հանրային քննարկում. Ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին
See the original
Դավիթ Ավետիսյան, Ժիրայր Ավանյան, Հայկ Հովհաննիսյան, Քրիստինե...
Ստեղծվում են հակակոռուպցիոն դատարաններ․ ի՞նչ խնդիր են լուծելու դրանք
See the original
Մարիամ Գալստյան, Արթուր Սաքունց...
Առաջարկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
See the original
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քա...
Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ մշակել են դատական համակարգում արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկությունների փաթեթ
See the original
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Հելսինկյան քաղաքացիա...

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով: